211652_close_icon
views-count3023 դիտում article-date 14:00 01-06-2019

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում հրաձգության զոհ է դարձել 1 տասնյակից ավելի մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունցած հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այդ մասին հայտնել է WTKR News 3-ը։ Տեղի ոստիկանության պետ Ջիմ Սերվերի խոսքով՝ չի բցառվում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ «Ունենք նոր 4 տուժած, որոնց այս պահին հիվանդանոցում օգնություն են ցուցաբերում»,-ասել է նա։ Պարզվել է, որ կրակոցներ արձակածն աշխատում էր քաաղքապետարանում։ Վերջինս զենքով մտել է քաղաքապետարանի մասնաշենքերից մեկը և կրակ արձակել այնտղ գտնվողների ուղղությամբ։ Ոստիկանության պատասխան կրակոցների հետևանքով ստացած վնասվածքներից՝ հանցագործը մահացել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր