211652_close_icon
views-count1479 դիտում article-date 15:28 01-06-2019

Ուժի մեջ է մտել ՌԴ-ից Ուկրաինա վառելիքի արտահանման արգելանքի մասին օրենքը

Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ուկրաինա ռուսական նավթամթերքի ու ածխի արտահանման արգելքի մասին օրենքը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։ Ըստ այդմ, այժմ ՌԴ-ից Ուկրաինայի տարածք առևտրային բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք, բութան և այլ գազեր հնարավոր կլինի արտահանել միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հատուկ թույլտվությամբ։ Բացի այդ, յուրաքանչյուր ամիս վերանայվելու է արտահանվող նավթամթերքի ծավալը։

Նմանատիպ նյութեր