4447 դիտում
22:55 31-05-2019
Ամստերդամի քաղաքապետը հիվանդանոց է այցելել՝ Մել Դալուզյանին
Ամստերդամի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հիվանդանոցում այցելել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին, որն երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/31/1126195/]դանակահարվել է[/url]՝ փորձելով կանխել կողոպուտը սուպերմարկետում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դալուզյանի ընկերներից Արթուր Մինասյանը:
«Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։
«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։
Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։
Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակը՝ կայուն»։
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
19:15 19-10-2022
Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1464 դիտում
22:51 08-09-2015
Ամստերդամի հեղեղված հիվանդանոցից 300 հիվանդ է տարհանվել
Այս բաժնից
3085 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2446 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը