Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովին:
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական և ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ ևս շարունակի առաջընթաց զարգանալ և ամրապնդել իր ազգային պետականությունը»,- նշված է Բ. Սահակյանի ուղերձում: