211652_close_icon
views-count1833 դիտում article-date 13:27 31-05-2019

Պահպանողական կուսակցության հայտարարությունը հունիսի 14-ի մասին

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պահպանողական կուսակցությունը - հիմք ընդունելով՝ • ԵԽԽՎ 1481 բանաձևը, • «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, • «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, - կարևորելով՝ • միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, • Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը, - կոչ է անում • ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին, • ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում»:

Նմանատիպ նյութեր