211652_close_icon
views-count1044 դիտում article-date 12:22 31-05-2019

Սամվել Կարաբեկյանն ընտրվել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Օրակարգում երկու հարց է եղել՝ hոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։ Խորհրդի անդամները նախագահի պաշտոնի համար առաջադրել են Կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի, քարտուղարի պաշտոնի համար ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Սեդրակ Սիմոնյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում Սամվել Կարաբեկյանը միաձայն ընտրվել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Սեդրակ Սիմոնյանը՝ քարտուղար։ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամներն են․ Սամվել Կարաբեկյան (նախագահ), ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, Սեդրակ Սիմոնյան (քարտուղար), ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ, Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Էդուարդ Կիրակոսյան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն, Արտակ Պողոսյան, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական խմբի տնօրեն, Արմենակ Դարբինյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Սեյրան Սարգսյան, Հայաստանի բանկերի միության(ՀԲՄ) նախագահի տեղակալ, Նվարդ Ամիրբեկյան, ՀԱՊՀ որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ, Արա Ամիրյան, ՀԱԱՀ որակի կառավարման բաժնի պետ, Շարիստան Մելքոնյան, ՀԱՀ հավատարմագրման բաժնի տնօրեն, Լիլիթ Սահակյան, Երևանի «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ, Հովհաննես Ադոնց, ԵՊՀ «Քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող։

Նմանատիպ նյութեր