211652_close_icon
views-count6998 դիտում article-date 00:06 31-05-2019

Համազգային թատրոնի տնօրեն ընտրվեց դերասան Արման Նավասարդյանը

[url=https://armtimes.com/hy/article/162686]armtimes.com[/url]-ը գրում է. Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում քիչ առաջ ընտրվեց թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը։ Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նրա թեկնածությանը։ Ի սկզբանե թատրոնի տնօրենի պաշտոնի համար 2 հոգի էին հայտ ներկայացրել, երկրորդ թեկնածուն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր, սակայն նա ներկայացել էր մշակույթի նախարարություն, ասել, որ տունը գիշերը թալանել են, եւ չի կարող մասնակցել մրցույթին, պետք է գնա ոստիկանություն եւ ցուցմունք տա: Համազգային թատրոնի անձնակազմը դեռեւս 6 ամիս առաջ բոյկոտեց նախկին տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին, որին առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նշանակել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Չալդրանյանը նախ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ տնօրենի պաշտոնից: Համազգային թատրոնի անձնակազմն իրենց միջից ընտրեց թե՛ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, թե՛ տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ Արման Նավասարդյանը կնտրվի տնօրենի պաշտոնում: Տնօրենի ԺՊ-ն այս ամիսների ընթացքում թատրոնի անձնակազմի հետ միասին բուռն աշխատանքներ է ծավալում, թե՛ ստեղծագործական, եւ թե՛ մնացած հարցերում թատրոնն աչքի է ընկնում իր ակտիվությամբ: Աղբյուրը` [url=https://armtimes.com/hy/article/162686]armtimes.com[/url]

Նմանատիպ նյութեր