1427 դիտում
15:47 30-05-2019
Եթե ճանապարհների, սուբվենցիաների և հավելյալ միջոցների բաշխման մասով անենք այն, ինչ նախանշել ենք, կունենանք շատ լավ տնտեսական ցուցանիշներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ հավելյալ գումարների ծախսման առումով երկու խնդիր դրեց:
«Նախ առաջինը, մենք պետք է այս տարվա ընթացքում կարողանանք նախանշված ծրագրերն իրականացնել և դրանք իրականացնելիս երկու չափանիշ պետք է ունենանք: Առաջինը՝ պետք է իրականացվեն այն տնտեսական ծրագրերը, որոնք խթանելու են տնտեսական զարգացումը և որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա: Նաև շատ կարևոր է, որ այդ ծախսերն իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքները տեսանելի և զգալի լինեն հնարավորինս մեծ թվով մարզերում, տարածքներում և հնարավորինս մեծ է թվով մարդկանց կողմից: Մենք այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերով 10 միլիարդ դրամ հատկացնել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին՝ նշեց, որ այդ առումով կարևոր է համարում նաև գյուղական ճանապարհների սալարկման հնարավորության մասին է:
«Իհարկե, դեռ պետք է փորձագիտական մակարդակում գնահատվի, թե ինչքանով կարող է դա երկար ու արդյունավետ ծառայել, ծախսը արդյունավետ համարվել: Պարոն Ավինյան, եթե մենք այս տարի ճանապարհների, սուբվենցիաների և հավելյալ միջոցների բաշխման մասով կարողանանք անել այն, ինչ նախանշել ենք, այս տարի ունենալու ենք շատ լավ տնտեսական ցուցանիշներ: Սրանում ես հիմա արդեն 100 տոկոսով համոզված եմ: Հետևաբար, մեր խնդիրն է այս երեք ուղղություններով ակտիվ, ինտենսիվ աշխատել, որպեսզի տնտեսական հեղափոխության արդյունքները կոնկրետ թվային ցուցանիշներով երևան»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2308 դիտում
13:09 29-08-2019
Առաջ ենք շարժվում բավականին լավ տեմպով. Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել
666 դիտում
15:40 09-04-2020
Եթե գների արհեստական միջամտություն անենք, շուկայում կունենանք դեֆիցիտ. Փաշինյան
1303 դիտում
14:37 16-02-2023
«Բավական լավ շինարարական տարի կունենանք». 17,4 մլրդ հատկացվեց ճանապարհների կառուցման եւ հիմնանորոգման համար
Այս բաժնից
1066 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան