ԿԳՆ-ն քննարկում է ուսանողական մարզական լիգաներ ստեղծելու հարցը. Արայիկ Հարությունյան
Կառավարության այսօրվա նիստում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Կրթության և գիտության նախարարությունը քննարկում է ուսանողական մարզական լիգաներ ստեղծելու հարցը:
«Վերջին տարիների արդյունքներն ուսումնասիրել եմ, և մենք 4-րդ, 5-րդ տասնյակում պարբերաբար տեղ ենք զբաղեցնում, բայց դրանք լավ ցուցանիշներ չեն: Մարզական առումով ամենազարգացած երկրների փորձը եթե ուսումնասիրենք, նրանք հաջողում են, հիմնականում դրան նպաստում է նմանատիպ մարզական լիգաների գոյությունը, և օլիմպիական չեմպիոնների կենսագրություններն էլ եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նրանք ակտիվ ներգրավված են նման լիգաներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ուսանողական մարզական լիգաներ ստեղծելը դրական ազդեցություն կունենա ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ մարզական արդյունքների վրա:
Նախարարը տեղեկացեց նաև, որ այս տարի հունիսին Նեապոլ քաղաքում կայանալու է ունիվերսիադա, որին ՀՀ մարզիկների մասնակցությունն ապահովելու համար բյուջեից հատկացվելու է 16 մլն դրամ: