Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց համագործակցել ԶԼՄ-ների հետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին հորդորեց համագործակցել ԶԼՄ-ների հետ։
«Պետք չէ զլանալ և փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը, որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք բազմաթիվ որոշումեր ենք կայացրել ու դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը կարևորեց, որ կատարված աշխատանքները կոնկրետ ու լայսնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվի։
«Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա, ոչ միայն պարծենալու առումով, պարծենալու խնդիր դրված չէ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի։ Շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում ինչ-որ տեղում ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս ու պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ, օրինակ, այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար»,- նշեց ՀՀ վարչապետը։