211652_close_icon
views-count686 դիտում article-date 16:59 29-05-2019

Առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունը World Vision կազմակերպության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննն ընդունել է Վորլդ վիժն (World Vision) կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Աբելյանին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր` սկսած հղիության և հետծննդյան դեպրեսիայի սկրինինգի հարցաթերթիկի և վարման ուղեցույցից մինչև պերինատալ բուժօգնության որակի վերահսկման գործելակարգի ու գործիքների ներդրմանն ուղղված: Կարինե Աբելյանը ներկայացնելով կազմակերպության կատարած աշխատանքները առանձնացրել է հղիության և հետծննդյան դեպրեսիայի փորձարկված սկրինինգային ծրագիրը: Ըստ որի` բժիշկը հղիության ընթացքում, ապա ծննդաբերությունից հետո հարցաթերթիկի միջոցով խորհրդատվություն է անցկացնում, ինչն օգնում է հայտնաբերել, թե որ փուլում է առաջանում դեպրեսիան հղիների շրջանում: Հանդիպմանն անդրադարձել են նաև մանկակական ծառայությունների որակի բարելավմանը՝ առողջության առաջնային պահպանման օղակում երեխաների քարտի լրացման և սկրինինգների իրականացման որակի գնահատման գործիքներին ու դրանք ներդնելու հնարավորությունները: Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը կատարած աշխատանանքերի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Նմանատիպ նյութեր