211652_close_icon
views-count98738 դիտում article-date 12:22 29-05-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 51-ամյա տղամարդը «ամունալով» փորձել է կոյուղու փոս փորելու նպատակով պայթյուն իրականացնել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի առաջին, երկրորդ, երրորդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա, բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ալեքսանյանն ու ՀԿԳ ավագ փորձագետ Աբրահամյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հրայր Վարդանյանն է, ով համագյուղացի՝ 53-ամյա Խաչատուր Մանուկյանի տան բակում կոյուղու փոս փորելիս քարը պայթեցրել է «ամունալ» պայթուցիչով։ Նա ցանկացել է կտրել հրահաղորդ քուղը՝ տեղադրելու համար, և այդ պահին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով էլ Հ. Վարդանյանը վնասվածքներ է ստացել։ Հիվանդանոցում նա ոստիկաններին հայտնել է, որ պայթուցիչը ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին, Արցախի Հանրապետությունում քառօրյա պատերազմին մասնակցելու ժամանակ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր