1429 դիտում
12:05 28-05-2019
Եթե ուզենայինք քաղաքական հաշվեհարդար անել, շուտվանից կանեինք. դրա համար հանձնաժողով պետք չի ստեղծել. Ալեն Սիմոնյան
Եթե քաղաքական հաշվեհարդար անելու ցանկություն ունենայինք, շատ շուտվանից կանեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, որ հետագայում նաև ՀՀԿ-ի օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին դատեն:
Ընդգծեց, որ այսօր մեր քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մեղադրում են նրանում, որ չափից ավելի փափուկ են:
«Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում եւ այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:
Որպեսզի որևէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր ստեղծել, ուղղակի կբռնեինք, կենթարկեինք, բայց մենք այդ մարդիկ չենք»,-ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ նյութեր
11302 դիտում
22:16 26-07-2021
«Որոշվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել»․ Ալեն Սիմոնյան
1501 դիտում
16:59 06-12-2023
Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը