1370 դիտում
09:58 28-05-2019
Եվրոպական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի վրա․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին Եվրախորհրդարանի ընտրությունը, անշուշտ, պետք է մնար ստվերում, հատկապես այն դեպքում, երբ այդ հարցը, մեծ հաշվով, ստվերում էր մնում անգամ անհողմ ժամանակներում:
Սրա պատճառները, իհարկե, մի քանիսն են՝ խորքային, քաղաքական, հոգեբանական, մենթալ, արժեհամակարգային:
Մենք՝ որպես հանրություն, չենք զբաղվում եվրոպական ընտրություններով, սակայն այդ ընտրությունները, անշուշտ, զբաղվելու են մեզանով՝ ուզենք, թե ոչ: Բայց այն բանից, թե ինչ կուզենք, կախված է, թե ինչպես կզբաղվեն մեզանով, մեր խնդիրներով:
Ըստ այդմ՝ եվրոպական ընտրությունները, Եվրոպան իր խնդիրներով մեզանից հեռու է, սակայն դրանց արդյունքները մեզ ոչ միայն շատ մոտ են միշտ, այլև, մեծ հաշվով, դրանցով է պայմանավորվելու նաև մեզ անմիջականորեն առնչվող մի շարք խնդիրների կամ հարցերի ճակատագիրը:
Եվրամիության երկրներում տեղի ունեցած ընտրություններն արձանագրել են, այսպես ասած, ազգայնական ուժերի հաղթանակը: Ընդ որում՝ դա մի գործընթաց է, որը շարունակվում է արդեն տևական ժամանակ, մի քանի տարի: Այդ ուժերը կամ, այսպես ասած, եվրասկեպտիկները՝ ավելի լայն իմաստով, տարեցտարի արձանագրում են առաջընթաց թե´ եվրակառույցներում ներկայացուցչականության առումով, թե´ նաև ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի:
Ասել կուզի՝ Եվրախորհրդարանի անցկացրած ընտրությունը, որպես այդպիսին, չի արտացոլել ինչ-որ նոր միտում: Այն եղել է արդեն տարիներ առկա գործընթացի շարունակությունն ու այդ ուժերի հաջողության նոր փուլը: Կասկած չկա նաև, որ այն չի լինելու վերջինը, որովհետև եվրոպական հավաքականության և անգամ ինքնության խորքային խնդիրները, որ բերել են ձևավորված թրենդին, պահպանվելու են դեռ երկար ժամանակ: Կբերե՞ն դրանք եվրոպական խորքային ճգնաժամի, թե՞ ոչ, սա հարցերից մեկն է: Այն, որ ճգնաժամային զարգացումը Հայաստանի համար խիստ անցանկալի է, կասկածից վեր է: Մնացյալ առումով, Երևանը պետք է գտնի, այսպես ասած, նոր հարաբերակցությամբ Եվրոպայի հետ աշխատանքի հնարավորություններ՝ պահպանելով թե´ հին կապերը, թե´ կապեր հաստատելով նոր տարածքներ վերցնող ուժերի հետ: Այստեղ, իհարկե, առաջին հերթին սեղանին դիտարկվում է 2017-ի նոյեմբերին ստորագրված համապարփակ համաձայնագրի ճակատագիրը, որի իրականացման «ճանապարհային քարտեզը» ներկայումս մշակվում է Երևանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1859 դիտում
09:49 26-07-2016
Միտումներ, որոնք բացասաբար կանդրադառնան ՀՀ սոցիալ տնտեսական առանց այն էլ բարդ դրության վրա. «Հայկական ժամանակ»
6181 դիտում
20:17 07-08-2017
ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա. տնտեսագետ
1413 դիտում
13:10 24-05-2019
Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»