211652_close_icon
views-count1606 դիտում article-date 22:24 27-05-2019

Ռումինիայի իշխող կուսակցության ղեկավարը ձերբակալվել է

Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դարգնեան ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար դատավճիռը բողոքարկելու փորձը ձախողելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ռումինիայի Գերագույն դատարանը Դրագնեային դատապարտել է 3 ու կես տարվա ազատազրկման: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իր կուսակցությունը մեծ կորուստներ է ունեցել Եվրոպական ընտրություններում: Մեղադրող կողմի պնդմամբ՝ նա, որպես կառավարության պաշտոնյա, օգտագործելով իր ազդեցությունը, իր կուսակցության համար աշխատող երկու կանանց համար գրանցել է կեղծ աշխատատեղեր երեխաների պաշտպանության գործակալությունում:

Նմանատիպ նյութեր