Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին եւ Էնդրյու Շոֆերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Այս մասին Թվիթերում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ համանախագահները Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակում։ Նրանք կայցելեն նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու։
[img]https://st0.shamshyan.com/editor/0431792001558954998164156.jpg[/img]