3927 դիտում
13:56 26-05-2019
Վարչապետի կողմից Արցախում դավադիրներ փնտրելը կարող է խնդիրներ առաջացնել երկու հայկական պետությունների հարաբերություններում, լավ է, որ հասկացան դա. Կարեն Քոչարյան. Tert.am
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ իշխանափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել: Նա[url=https://www.tert.am/am/news/2019/05/26/karen-qocharyan/3008809?fbclid=IwAR0IQ_kdrMZjcJPK-NKRsC3aYAydIVyHbmAVWdwsTu7ciLAhlrJepn8I6B8] Tert.am[/url]-ի հետ զրույցում, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքում եղած զարգացումները, խոսելով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի և այնտեղ հնչած անհանգստությունների մասին, նշեց, որ մասնավորեպես իրեն անհանգստացում է, որ երկրում տնտեսության զարգացում դեռևս չկա և մտահոգված է Արցախի անվտանգությամբ:
«Այն, որ Դաշնակցություն է այդ մասին խոսում, ես հասկանում եմ: Դաշնակցությունը հզոր ուժ է, ռեգեներացիայի հնարավորություն միշտ ունեցող ուժ է, և հիմա քաղաքական այդ ուժը փորձում է նորից գեներացնել իր ուժերը,- ասաց նա՝ նկատելով, որ այս պահին Դաշնակցությունն անում է ընդդիմության իր դերը,- պետք է քննադատի, բայց կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պետք է առաջարկներ էլ անի, որովհետև ամենահեշտ բանն է՝ լինել ընդդիմություն և քննադատել և չառաջարկել այլընտրանքային ծրագրեր»:
Անդրադառնալով այսօրվա իշխանություններին, խոսելով նրա մասին, թե արդյոք այսօր նրանք ընդունում են իրենց ուղղված քննադատությունները և հետևություններ անում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նրանց մեջ եղած ավելի փորձառուները լսում են, իսկ երիտասարդաները քննադատության սովոր չեն, միանգամից ընդդիմանում են:
«Երիտասարդները, որոնք քաղաքական դպրոց չեն անցել, սովոր չեն, որ իշխանությանը պետք է քննադատեն: Դա անփորձությունից է գալիս. Մի մասը ժամանակի ընթացքում կսովորի, մի մասը՝ այդպես էլ չի սովորի»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/26/karen-qocharyan/3008809?fbclid=IwAR0IQ_kdrMZjcJPK-NKRsC3aYAydIVyHbmAVWdwsTu7ciLAhlrJepn8I6B8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
670 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին