211652_close_icon
views-count56676 դիտում article-date 23:47 25-05-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 60-ամյա վարորդի «Նիվան» ու ոստիկանության «УАЗ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի և Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած 027 II 10 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնականտեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «УАЗ»-ը հաշվառված է ոստիկանության Լոռու մարզային վարչության հաշվեկշռում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր