211652_close_icon
views-count61420 դիտում article-date 22:38 25-05-2019

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 34-ամյա վարորդը «Արծվի թևերի» մոտ BMW-ով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու դրա սյուները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, 34-ամյա Արման Սեյրանյանը իր վարած BMW մակնիշի 89 CA 899 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի սյուներ տապալել և հանդիպակած վիճակում հայտնվել բաժանարար գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, սյուների բետոնային մի քանի հատվածներ պոկվել, շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող, 28-ամյա Տարոն Պապուջյանի վարած Kia մակնիշի 60 TR 990 համարանիշի ավտոմեքենայի որոշ հատվածներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր