211652_close_icon
views-count79884 դիտում article-date 10:36 20-04-2019

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհի՝ «Արծվի թևերի» մոտ. 26-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 100 մետր տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթվի նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի ծառայողները, ովքեր ճանապարհից հեռացրեցին երթևեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր