Աբովյան քաղաքում մեծ շուքով բացվեց VENUS ELECTRONIC խանութ-սրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝մայիսի 25-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցավ VENUS ELECTRONIC խանութների ցանցի հերթական սրահի բացումը:
Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, քաղաքի ավագանու անդամներ, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով խանութ-սրահի տնօրեն Մելսիկ Սահակյանի հետ իրականացրեց բացման արարողությունը:
Ներկա էին նաև քաղաքացիներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ եկել էին ծանոթանալու խանութ-սրահի տեսականուն:
Բոլոր հաճախորդների համար նախատեսված էին անակնկալներ և ավտոմեքենայի խաղարկություն:
«Տեսականին ամբողջությամբ ներկայացված է իջեցված գներով: Քաղաքացիներին սպասվում են մի շարք անակնկալներ և իհարկե, գեղեցիկ ու հաճելի օր»,- ասաց Մելսիկ Սահակյանը:
VENUS ELECTRONIC խանութ-սրահը կգործի Հատիսի փողոց, 4-րդ միկրոշրջան հասցեում: