24646 դիտում
23:15 13-04-2017
Աբովյան 22ա հասցեում բացվեց «MAVI» նոր սրահը. սրահի բացմանը ներկա գտնվեցին հայտնի և սիրված դեմքեր. EXCLUSIVE.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
Ապրիլի 13-ին` Աբովյան 22ա հասցեում բացվեց՝ MAVI նոր սրահը:
Օրը MAVI-ի խանութ սրահի համար տոնական էր, քանի որ այդ օրը MAVI-ն նշում է իր ծննդյան 3-րդ տարեդարձը:
MAVI-ն ջինսային հագուստի մասնագիտացված բրենդ է, որը հիմնադրվել է 25 տարի առաջ:
Գործում է շուրջ 55 երկրների՝ 295 մասնագիտացված խանութներում և ավելի քան 4000 վաճառակետերում: Արդեն 3 տարի է՝ նաև Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում
MAVI հագուստը առանձնահատուկ է իր բնական բաղադրությամբ և պատահական չէ, որ սրահում առկա է “Denim Kitchen” հատված, ըստ որի, հասկանալի է՝ այնքան բնական է ջինսերի բաղադրությունը, որ նույնն է՝ թե եփվել են խոհանոցում և ոչ թե կարվել գործարանում:
MAVI-ն ներկայացնում է և՛ կանանց և ՛ տղամարդկանց հագուստի տեսականի:
Գեղեցիկ էր այն, որ MAVI-ի աշխատակազմի բոլոր անդամները կրում էին MAVI:
MAVI-ն ներկայացրեց իր Գարուն-ամառ հավաքածուն:
Հյուրերը լուսանկարվեցին Mavi Armenia Instagrami-յան էջի ֆոնին: MAVI-ն անակնկալ է պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր լուսանկարվեցին այդ օրը ու այն հրապարակել ինստագրամում, 1 շաբաթվա ընթացքում #MaviArmenia հեշթեգով հրապարակված լուսանկարը ամենաշատ հավանությունները ստացածը կարժանանա հատուկ նվերի՝ MAVI սրահի կողմից:
Ի դեպ՝ նոր սրահի բացման առթիվ բոլոր գնորդներին տրամադրվեց 10% զեղչի քարտ:
5 օր ողջ նոր տեսականու համար կգործի 20% զեղչ:
MAVI-ի նոր հավաքածուն ցուցադրում էին UCAN նորաձևության կենտրոնի մոդելները: Ցուցադրության հետ մեկտեղ Էկրանին ցուցադրվելց MAVI-ի 25-ամյակին նվիրված տեսագրությունը, և 2017 թ. սպասվող ամառ հավաքածուն:
Մարտի 8-ին MAVI-ում կայացած միջոցառմանը բոլոր այցելուները իրենց միտքն էին արտահայտել՝ մի ջինսե տաբատի վրա նկարելու, կարելու, ներկելու ձևով, որի վերջնական տեսքը ցուցադրվեց նոր սրահի բացմանը:
Ցուցադրությունից հետո փակ երեկույթ էր կազմակերպված Artbridge սրճարանում, որտեղ և շարունակվեց երեկոյի բարձր տրամադրությունը:
Երեկոյի հաղորդավարը սիրված դերասան Հայկ Պետրոսյանն էր, օրվա բարձր տրամադրությունը ապահովեցին DJ –ներ՝ Վալերիան և Տիգրանը:
Օրվա հագուստը ներկայացրեցին UCan Fashion Agency մոդելները՝ տնօերն՝ Մանե Մխիթարյանը:
MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյան, մենեջեր՝ Լեյլա Առաքելյան:
Հասցեն՝ Աբովյան 22ա:Հեռ.՝ 011 504 304:
EXCLUSIVE.am-ը ներկա է գտնվել MAVI նոր սրահի բացմանը և ամբողջական ֆոտոռեպորտաժը ներկայացնում է իր ընթերցողներին:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
Նմանատիպ նյութեր
20064 դիտում
20:36 31-08-2019
Սեպտեմբերյան բացառիկ նվեր IQ կենտրոնից. Երևանի սրտում՝ Աբովյան 22ա հասցեում բացվեց հերթական մասնաճյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1463 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին