211652_close_icon
views-count3106 դիտում article-date 15:17 25-05-2019

Հայաստանի մարզերի զգալի մասում տեղումները կշարունակվեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 25-26-ը՝ Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ [img]https://st0.shamshyan.com/editor/0206423001558783042505347.jpg[/img] Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 25-ին կեսօրից հետո սպասվում է, իսկ 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0992411001558783051835353.jpg[/img]

Նմանատիպ նյութեր