211652_close_icon
views-count2066 դիտում article-date 23:46 24-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 23-ին, ժամը 09.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 19.15-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 22-ին, ժամը 00.30-ին, Դիլիջան քաղաքում իր կողմից վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով պատին բախվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 06.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա Ազերա» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենց»-ի վարորդը և 19-ամյա ուղևորուհին, «Հոնդա Ազերա»-ի 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 13.15-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5212» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21124»-ի վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 44-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 23-ին, ժամը 18.40-ի սահաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր