211652_close_icon
views-count45081 դիտում article-date 23:23 24-05-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5-րդ կմ հատվածում բախվել են Չկալովկա գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած ГАЗ 5212 մակնիշի 34 FՍ 286 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ, 25-ամյա Սերոբ Ղազարյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 SՏ 552 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ղազարյանը և նրա ուղևոր, համագյուղացի, 25-ամյա Գագիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր