211652_close_icon
views-count1020 դիտում article-date 21:41 24-05-2019

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչներին

Այսօր՝ մայիսի 24-ին, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական դաշտի, օրակարգի և Լուսավոր Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցերը: Այցի նպատակն է նաև կազմակերպել եռօրյա հատուկ թրեյնինգներ Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջխաղացման, ռազմավարության մշակման և պատգամավորների արդյունավետության բարձրացման նպատակով: «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցությունը (VVD) Եվրոպական խորհրդարանի ALDE խմբի անդամ է:

Նմանատիպ նյութեր