211652_close_icon
views-count847 դիտում article-date 19:26 24-05-2019

Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 24-ին կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը։ Այն կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: Աշխատաժողովի ընթացքում ԵՄ փորձագետը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ԵՄ բյուջետային աջակցության նոր ուղեցույցը, այնուհետև քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, ծրագրավորմանը, դիտանցմանը և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների, պետական այլ մարմինների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր