Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար
Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողներին տեղեկացնում ենք, որ Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` [b]Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00 փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:[/b]
Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: