3216 դիտում
12:44 24-05-2019
Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները
Հայաստանի Հանրապետության Բարձրագուն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Գ. Հարությունյանի հրաժարականի տեքստում, մասնավորապես, ասված է.
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:
Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակ ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:
Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
20:41 25-01-2022
Արմեն Սարգսյանի հրաժարականի բուն պատճառները հստակ ներկայացված են հրաժարականի տեքստում․ ՀՀ նախագահի աշխատակազմ
9795 դիտում
15:30 05-03-2018
Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
2700 դիտում
12:09 24-05-2019
Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այս բաժնից
469 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
478 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ