211652_close_icon
views-count3107 դիտում article-date 14:15 24-05-2019

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի ևԱննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ ևընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության ևանվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիվարչությունից, այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացողհակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով: Փոխնախարար Քոչարյանը բացման խոսքում ողջունել է քննարկման մասնակիցներին՝ արձանագրելով,որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը հնարավոր էհաջող կյանքի կոչել միայն քաղհասարակության որոշիչ դերակատարմամբ, ինչն ամրագրված է նաևհամաձայնագրով: Քննարկման ընթացքում Վիգեն Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրել է Կառավարության՝ մարդուիրավունքների ռազմավարության և գործողությունների 2020-2022 թթ. ծրագրի մշակման և ընդունմանանհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ակտիվ համագործակցության հորդոր է հնչեցրել: Փոխնախարարն արձանագրել է նաև, որ նման հիմնարար փաստաթղթերի շուրջ աշխատանքներումԱրդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը դիտարկում է ոչ թեորպես գործընկեր, այլ՝ համահեղինակ: Փոխնախարար Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափովքաղհասարակության հետ համագործակցության առաջին հրավերի համար և քննարկմանմասնակիցներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությանև դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներիընթացքը: Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:

Նմանատիպ նյութեր