Լավ կլինի, եթե կրճատումների ցուցակում նաև փոխնախարարների անուններ լինեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Գոտիները ձգելու» և պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու շրջանակներում, ինչպես հայտնի է, նախարարություններին հանձնարարվել է կրճատումների ցուցակ ներկայացնել։
Մեր տեղեկություններով՝ ակնարկ է արվել, որ լավ կլիներ, եթե այդ ցուցակում նաև փոխնախարարների անուններ լինեին։ Վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]