211652_close_icon
views-count2314 դիտում article-date 18:40 23-05-2019

Սպիտակի ոստիկանները բացահայտել են «Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարկից կատարված գողությունը

Մայիսի 22-ին, ժամը 16.05-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ մայիսի 13-ին նշված մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննում Սպիտակի անտառպետության թիվ 4 պահաբաժնում «Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարքում: Պարզվել է, որ անհայտ անձանց կողմից ջարդվել և գողացվել են տնկարկի դարպասները՝ մի քանի տասնյակ սյուներ և մոտ 500 մ փշալար: Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ 1976 թ. ծնված Թավրիզ Բ.-ն 2018թ. մայիս-հունիս ամիսներին նշված տնկարկից գողացել է 70 մ փշալար և տեղափոխել իր տան բակ: Ոստիկանները պարզել են նաև, որ 1979 թ. ծնված Գայանե Զ.-ն 2018թ. մայիս ամսին նշված տնկարկից գողացել է 200 մ փշալար և տեղափոխել իր տան բակ: Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր