2361 դիտում
15:31 23-05-2019
Կառավարությունը 7,4 մլրդ դրամով ավելացրեց ճանապարհաշինության համար նախատեսված ծախսերը
Կառավարությունն ասյօրվա նիստում որոշեց 7,4 մլրդ դրամով ավելացնել ճանապարհաշինության նպատակով նախատեսված ծախսերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ միջոցներն առաջացել են 2019 թվականի բյուջեի 62 մլրդ դրամով գերակատարման արդյունքում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ դրա արդյունքում 12 ճանապարհներին կիրականացվեն 78,59 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ ու շուրջ 20 կմ հիմնանորոգման աշխատանքներ:
«Փաստորեն այս տարվա համար նախատեսված 320 կմ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա, մնում է, որ ամեն ինչ արվի որակով ու ժամանակին»,- ասաց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ այս 320 կմ ճանապարհներին պետք է ավելացնել Հյուսիս-հարավը, նաև սուբվենցիոն ծրագրերով համայնքային ճանապարհների կառուցումը:
«Պարզվում է՝ Հայաստանում կա որակյալ նախագծողների խնդիր: Այսինքն, մարդիկ բերում են նախագծերը, ինչպես նախկինում են բերել, բայց երբ ուզում ես լուրջ վերաբերվել այդ նախագծերին, պարզվում է՝ այդ նախագիծը ընդհանրապես պիտանի չէ որևէ բանի: Պարզվում է՝ ՀՀ-ում չկան որակյալ ճանապարհային նորոգման աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Պարզվում է՝ մեզ մոտ կան մրցույթ հաղթելու մեջ մասնագիտացած ընկերություններ, որոնք ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել: Ենթադրում եմ՝ ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել: Մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասխանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում»,- նկատեց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ 35 միլիոն դոլար հատկացնում են ճանապարհաշինարարությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ են, որ կարողանալո՞ւ են այդ գումարը ծախսել ու ունենալ ճանապարհ:
«Ամեն անգամ մենք մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: «Սև ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
13:11 08-04-2021
Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով. ինչ ուղղություններով են ծախսվելու
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1153 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել