211652_close_icon
views-count3784 դիտում article-date 22:21 22-05-2019

Վարչապետը մեղավորներ է փորձում փնտրել՝ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմի պարտությունը նրանց վրա բարդելու համար․ Հայկ Նահապետյան. Tert.am

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանն ի սկզբանե հայտարարել է, որ մայիսի 20-24 անցկացվող զորավարժությունները հակահարձակողական բնույթի են, բայց եղած տեղեկությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ Ադրբեջանն ունի նաև ոչ միայն իր տարածքները վերականգնելու, այլ նաև՝ հարձակում-ճեղքում անելու, նոր տարածքներ գրավելու մարտավարություն: [url=https://www.tert.am/am/news/2019/05/22/hayk-nahapetyan/3005766?fbclid=IwAR3aoMQ4umlv1Lzqjj2cqghp8AiJ-wdnQv6VAIqpF-FNr1Dj3cerddJaY0Q]Tert.am[/url]-ի հետ զրույցում նա նկատեց, որ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունները ցույց են տալիս, որ ոչ միայն նպատակ ունեն, օրինակ, Շուշին գրավելու, այլ նաև՝ Երևանը: «Երևանն իրենց պատմական հայրենիքի մի մաս ասելով՝ իրենք իրենց ուղերձն են հղում նախ ներքին լսարանին: Առաջին հերթին հոգեբանորեն պատրաստում են իրենց ժողովրդին, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենք չեն բավարարվելու Արցախի «ազատագրումով», իրենք «ազատագրելու» շատ տարածքներ ունեն, ներառյալ Երևանը: Ցանկանում են սպայական կազմին ներկայացնել, որ նրանց ցանկացած ռազմական գործողությամբ, տարածքներ մտնելով՝ մտածեն, որ առաքելություն են իրականացնում և վերականգնում են իրենց կորցրած հայրենիքի մի մասը»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/22/hayk-nahapetyan/3005766?fbclid=IwAR3aoMQ4umlv1Lzqjj2cqghp8AiJ-wdnQv6VAIqpF-FNr1Dj3cerddJaY0Q]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր