Հանրային խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի-Տեր Թադևոսյանի հոբելյանի առթիվ
Հարգելի՛ Արկադի Տեր-Թադևոսյան, սիրելի՛ Կոմանդոս,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք այն եզակի մարդկանցից եք, որի անցած ճանապարհը միայն հպարտության ու մեծարանքի է արժանի: Այսօր էլ շարունակում եք ծառայել մեր ժողովրդին ու Հայրենիքին՝ իբրև ուղենիշ և վառ օրինակ երիտասարդ սերնդի համար:
Իմ և Հանրային խորհրդի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ծրագրերի և նպատակների իրականացում:
[b]Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b]