Ռուսաստանցի մարզիկը ծանրաձողը բարձրացնելիս ծանր վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի մարզիչ Յարոսլավ Ռադաշկևիչը ոտքի սարսափելի կոտրվածք է ստացել Խաբարովսկում կայացած Եվրասիայի առաջնությունում ծանրաձողի հետ կքանստում վարչության ժամանակ:
Ռադաշկևիչը վարժություն էր կատարում իր համար ոչ այնքան ծանր՝ 250 կիլոգրամանոց ծանրաձողի հետ: Մարզիկը նախատեսել էր կքանստել 300 կգ քաշի տակ, սակայն տեղի է ունեցել սարսափելին. նրա ձախ ոտքը ծալվել է և կոտրվել:
Ռադաշկևիչը, որը ստիպված է լինելու փաուրլիֆտինգ մարզաձևում ավարտել իր կարիերան, ներկայումս գտնվում է տեղի հիվանդանոցում: Բժիշկները ախտորոշել են ոտքի ոսկորների կոտրվածք:
«Այս մրցումներին բավական երկար էի պատրաստվել, և մեծ հաշվով, վստահ էի, որ հաջող եմ հանդես գալու: Ոչ մի բանում չէի կասկածում, ընդհանրապես չէի սպասում, որ նման բան կարող է պատահել: Բայց ահա պատահեց:
Առաջին և երկրորդ մոտեցումների ժամանակ ծունկս մի փոքր ներս էր ընկնում, ճոճվում: Դրանից հետո սրունքի հատվածում ցավը ուժեղացավ: Երրորդ մոտեցման ժամանակ մտածեցի, նստեմ՝ նստեմ, չէ՝ ավարտեմ: Նույն քաշը պատվիրեցի: Եվ երբ կքանստում էի, տեսաք, ինչ եղավ», պատմել է Ռադաշկևիչը:
[b]Ուշադրություն. Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել:[/b]