211652_close_icon
views-count572 դիտում article-date 13:51 22-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության 5, սպառնալիքի 4, յուրացման կամ վատնման 3, խուլիգանության և ծեծի 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ալիմենտ վճարելուց խուսափելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, դիակի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր