211652_close_icon
views-count1581 դիտում article-date 18:12 21-05-2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մեկնել է Նյու Յորք` մասնակցելու Սբ. Վարդան տաճարում մատուցված անդրանիկ եպիսկոպոսական պատարագին

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մեկնեց Նյու Յորք` մասնակցելու Սբ. Վարդան տաճարում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի կողմից մատուցված անդրանիկ եպիսկոպոսական պատարագին: Ներկաների թվում էին Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա եկեղեցական առաջնորդներ, դիվանագետներ, ԱՄՆ Արևելյան թեմի համայնքի ներկայացուցիչներ: Ավելի ուշ դեսպան Ներսեսյանը ելույթ ունեցավ Սբ. Ներսես վարժարանի կողմից Արևելյան թեմի նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և նորընտիր առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի պատվին կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում: Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհավորեց Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանին իր եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ ու հաջողություն մաղթեց նրան` ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում: Դեսպան Ներսեսյանը նաև երախտագիտություն հայտնեց թեմի առաջնորդի պաշտոնը 28 տարի շարունակ զբաղեցրած նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին` շնորհավորելով նրան Արևմտյան Եվրոպայում հայ առաքելական եկեղեցու պատվիրակի ու Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դեսպան Ներսեսյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանելուն ուղղված Հայաստանի ջանքերին և մեր երկրի դերակատարությանը` որպես Եվրոպայում սիրիացի փախստականներին ընդունող 3-րդ երկիր` մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հաշվով, ինչպես նաև այս ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր