969 դիտում
14:32 27-05-2019
Դեսպան Սմբատյանը մասնակցել է Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագին
Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով մայիսի 24-ին տեղի է ունեցել Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը:
Պատարագին և եպիսկոպոսական պաշտոնամուտի արարողությանը ներկա են գտնվել Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դաշնային, եվրոպական և արտաքին քաղաքական հարցերով նախարար դր. Շտեֆան Հոլթհոֆ-Պֆյորթները (Stephan Holthoff-Pförtner), պատգամավորներ, Գերմանիայի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը և այլք:
Պատարագի ավարտին ելույթով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհավորելով Սերովբե Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ՝ դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը հպարտ է լինել աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրը. «Այդ հպարտության սիրտը և զարկերակը Հայ Առաքելական եկեղեցին է` իր բազմադարյա պատմությամբ»:
Տեղեկանք. Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանին:
Նմանատիպ նյութեր
4342 դիտում
16:56 10-07-2022
Հայաստանին Հիսուս քրիստոսի արձան պետք չէ. Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանի կոչը
Այս բաժնից
601 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
580 դիտում
20:33 08-01-2025
Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
1387 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին