1433 դիտում
12:14 21-05-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 20-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու 2-ական, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքի անզգուշությամբ վնասման, սնանկության ընթացքում անօրինական գործողությունների, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, ծեծի ու ավտոմեքենայի նույնականացման համարի կեղծիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
700 դիտում
15:42 06-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 6-ը)
713 դիտում
13:25 07-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 6-ից 7-ը)
950 դիտում
14:52 08-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 7-ից 8-ը)
Այս բաժնից
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
448 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
397 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին