Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վարչապետը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել գործադրի հերթական նիստից հետո և այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա:
Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին: