211652_close_icon

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

views-count1485 դիտում article-date 13:33 28-01-2014
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Նա հայտարարել է, որ դա անում է հանուն ստեղծված քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հասարակաքաղաքական փոխզիջման հավելյալ հնարավորություն ստեղծելու համար, հանուն կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ կարգավորման, ես ինքս որոշում եմ կայացրել` խնդրելով Ուկրաինայի նախագահին ընդունել իմ հրաժարականը»,- նշված է Ազարովի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր