211652_close_icon
views-count2671 դիտում article-date 14:45 20-05-2019

Կիլիան Մբապե. Եկել է ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու ժամանակը. միգուցե՝ այլ տեղում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակներին: Մրցանակաբշխության ժամանակ երիտասարդ խաղացողը ակնարկել է, որ պատրաստվում է լքել Փարիզը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/20/mbappe/980384]Armsport.am[/url]-ը: «Մեծ ուրախություն է ինձ համար: Սա այն մրցանակն էր, որը պակասում էր ինձ: Իսկապես, երջանիկ եմ: Առաջին հերթին շնորհակալ եմ Նասեր Ալ-Հելայիֆիին: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնեմ նրան: Նա հենց առաջին օրվանից անկեղծ է եղել ինձ հետ: Արդեն 4-րդ տարին է, որ ես Լիգա-1-ում եմ: Շատ հուզաշատ ապրումներ եմ ունեցել այստեղ: Առաջին հերթին շնորհակալ եմ «Մոնակոյին», որտեղ մեզ հաջողվեց նվաճել տիտղոսը: Այնուհետև ՊՍԺ-ին, որտեղ ես հարմարվեցի հենց սկզբից: Եվս մեկ անգամ երախտագիտության խոսք եմ հայտնում մարզիչներին, ֆուտբոլիստներին: Սա շատ կարևոր պահ է ինձ համար: Կարծում եմ, որ շատ բան եմ սովորել այստեղ, իսկ հիմա մտածում եմ, որ եկել է ժամանակն ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու համար: Գուցե դա լինի ՊՍԺ-ում, ես միայն ուրախ կլինեմ դրա համար: Հնարավոր է, որ այն լինի այլ վայրում՝ նոր ակումբում»,- ասել է Մբապեն:

Նմանատիպ նյութեր