1026 դիտում
12:58 20-05-2019
Հայաստանում չի կարող լինել ժողովրդի վստահությունը չվայելող դատական համակարգ. Փաշինյանը ներկայացրեց իր կոչի խորհուրդն ու նպատակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այսօր վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ուղերձում Ն. Փաշինյանը մանրամասնել է, որ այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը:
«Հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ նյութեր
24569 դիտում
17:24 27-04-2018
Դաշնակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ
Այս բաժնից
1444 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
544 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
937 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել