211652_close_icon
views-count4586 դիտում article-date 18:02 19-05-2019

«Ռեալը» խայտառակ կերպով ավարտեց Լա Լիգայի մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Բետիսին»: Մադրիդցիները պրիմերայում ի վերջո զբաղեցրին երրորդ տեղը՝ վաստակելով 68 միավոր. 21 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 12 պարտությունը: Վերջին 20 տարվա ընթացքում «Ռեալը» առաջին անգամ առաջնությունում 12 խաղու պարտություն կրեց: 1973/74 մրցաշրջանը մնում է միակը, որտեղ թիմը ավելի շատ պարտություն էր կրել՝ 13: 12 պարտությունը Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» կրել է 6 մրցաշրջանում (1947/48, 1950/51, 1993/94, 1995/96 և 1998/99):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր