10333 դիտում
12:02 19-05-2019
Դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը». Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցումային արդարադատությանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։
Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին - նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց (նկատի ունի Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպը- խմբ.))։
Այնուհանդերձ, հարգելիներս, կարծում եմ, դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»»։
Նմանատիպ նյութեր
1658 դիտում
23:35 05-12-2018
Պետք է նախ կիրառվի անցումային արդարադատությունը, ապա լուծվեն տնտեսության, անվտանգության խնդիրները. Վ. Ավետիսյան
Այս բաժնից
5422 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
925 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը