211652_close_icon
views-count2622 դիտում article-date 22:35 18-05-2019

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ուոթֆորդին» և դարձավ Անգլիայի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ուոթֆորդ» հանդիպումը։ Գվարդիոլայի թիմը նման կարգի հանդիպումների համար անսովոր՝ 6-0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց Անգլիայի գավաթը։ Հ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթակիր դարձավ 6-րդ անգամ։ Ավելի վաղ «քաղաքայիններն» այս տիտղոսը նվաճել են 1904, 1934, 1956, 1969, 2011 թվականներին։ Անգլիայի Գավաթում տոնած հաղթանակների քանակով առաջատարն «Արսենալն» է՝ 13 տիտղոս, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 12։ Նշենք, որ սա Գվարդիոլայի 27-րդ տիտղոսն էր՝ որպես մարզիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր