211652_close_icon
views-count2163 դիտում article-date 23:40 17-05-2019

Ապօրինի ծառահատումներ Գանձաքար գյուղում

Մայիսի 16-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Կանաչ գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա` բարձված մոտ 7 խ/մ 2.2 մ երկարության հաճարենի տեսակի գերաններով, իսկ մեքենայից մոտ 30 մ հեռավորությամբ` «Ուրթի» գետի ափին, 7 հատ 2.2 մ երկարությամբ գերաններ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված փայտանյութը պատկանում է 1990 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է «Կանաչ գյոլ» կոչվող տարածքից: Նախապատրաստվում են նյութեր: *** Նույն օրը, ժամը 10.00-ին, նշված միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 3 խ/մ փայտանյութով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1991 թ. ծնված Արտավազդ Ս.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է ինքը «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքից: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր