Պեպ Գվարդիոլա. Թող «Բարսելոնայում» չանհանգստանան
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու համար պայքարի հավանականությանը, որը հայտարարեց «Ատլետիկոյի» հեռանալու մասին:
«Տղաներ, «Բարսելոնայից», մի անհանգստացեք: «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում գնել Անտուան Գրիզմանին: Մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ:
Թող «Բարսելոնայում» շատ ծանր չտանեն, մենք Գրիզմանով հետաքրքրված չենք», ասել է Գվարդիոլան:
Նշվում է, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Բավարիան»: