211652_close_icon

Վագիֆ Ջավադով․ Թող անգլիացիները չանհանգստանան Մխիթարյանի անվտանգության համար

views-count6672 դիտում article-date 21:50 13-05-2019
Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է՝ իր երկիրը կապահովի Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի մեկնել Բաքու, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/13/arm/978753]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը, և դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմասնակցի՞ այդ խաղին, թե՞ ոչ։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխքիների հետ կապված կասկածերի առիթ չենք տվել։ Այդ իսկ պատճառով այս մասին խոսելու իմաստ չեմ տեսնում։ Անգլիացիների բարձրացրած աղմուկն էլ անհասկանելի է։ Թող չանհանգստանան Մխիթարյանի անվտագության համար»,- Ջավադովի խոսքը մեջբերել է azerisport.com-ը։

Նմանատիպ նյութեր